HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում արտադրվել է COVID-19 կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Ռուսաստանում արտադրվել է COVID-19 կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին խմբաքանակը, որը մշակվել է Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային կենտրոնի կողմից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ 

Օգոստոսի 15-ին նախարարությունը հայտարարել էր, որ Ռուսաստանում սկսել են արտադրել կորոնավիրուսի պատվաստանյութի հայրենական տարբերակը։ «Гам-КОВИД-Вак» աշխատանքային անվանումով կոմբինացված վեկտորային պատվաստանյութը (շուկայական անվանումը՝ «Спутник V») նախատեսված է ներմկանային ընդունման համար։ Այն 0,5 մլ ծավալով երկու ամպուլա է՝ պատվաստանյութի առաջին և երկրորդ կոմպոնենտներով։ 

Դեռ օգոստոսի 11-ին նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր պատվաստանյութի գրանցման մասին։ Նրա խոսքերով՝ այն արդյունավետ է և գրեթե չի առաջացնում կողմնակի ազդեցություններ։ Ռուսաստանի նախագահը պատմել էր, որ պատվաստանյութն արդեն իսկ փորձարկվել է իր դուստրերից մեկի վրա։

Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգի խոսքերով՝ հայրենական պատվաստանյութը սրսկումից առնվազն երկու տարվա ընթացքում կպահպանի իր պաշտպանիչ հատկությունները։ Նա հայտնել է, որ մեկ տարվա ընթացքում կարտադրվի ռուսաստանցիների համար անհրաժեշտ պատվաստանյութի բավարար թվաքանակը։ Ընդորում, պատվաստանյութի առաջին խմբաքանակները կուղարկվեն երկրի 10-15 տարածաշրջաններ։

«Справочник врача» ծառայության իրականացրած հարցումները ցույց են տվել, որ ռուս բժիշկների մեծ մասը չեն վստահում ռուսական պատվաստանյութի արդյունավետությանը։ Սակայն Առողջապահության նախարարությունն այս հանգամանքը համարում է միանգամայն նորմալ՝ նշելով, որ այս կամ այն պատվաստանյութը վստահություն է ձեռքբերում տարիների ընթացքում։

Ռուսական պատվաստանյութը դեռևս պետք է անցնի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը, որն իրականացվելու է մի քանի հազար կամավորների վրա։ Գինցբուրգը հայտնել է, որ նրանք բոլորը կմասնակցեն ամբուլատոր փորձարկումների։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter