
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է հաստատվել
Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք է հաստատվել:
Արցախի տեղեկատվական շտաբի հարոդմամբ՝ վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ:
Առողջացել է 5 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 254 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 5 ընդհանուր մեկուսացված է 25 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 96 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 7909 փորձանմուշի հետազոտություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել