HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոլակ գյուղում պատանին ընկել է ժայռից

Օգոստոսի 16-ին, ժամը 12։09-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում մոտ 16 տարեկան պատանին ընկել է ժայռից (մոտ 20 մետր)։

Արտակարգ իրավիճակների նախարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարները Արտյոմ Չ․-ին (ծնված 2004 թ․) պատգարակով մոտեցրել են (1 կմ) շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter