HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանի իշխանություններն իրենց ձեռքն են վերցնում դեպի ՌԴ վարչական միավորներ պատվաստանյութի մատակարարումը

Ռուսաստանի իշխանությունները դաշնային մակարդակով կվերահսկեն կորոնավիրուսի պատվաստանյութի մատակարարումը երկրի վարչական միավորներ։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ Օգոստոսի 16-ին ՌԴ կառավարությունը հայտարարել է, որ վարչապետ Միխայիլ Միշուստինը «Спутник V» դեղամիջոցը ներառել է դեղերի համապատասխան ցանկում։ Իշխանությունների կարծիքով՝ այս քայլը հնարավորություն կտա խուսափել պակասորդից։ 

Բացի Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային կենտրոնի կողմից մշակված պատվաստանյութի, ցանկում ներառվել են նաև դեքսամետազոնը, կանակինումաբը, օլոկիզումաբը, բարիցիտինիբը, տոֆացիտինիբը և լևիլիմաբը։

Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար դեղերի բաշխման ժամանակավոր կարգն ընդունվել է հունիսի սկզբին և գործում է մինչև 2020 թվականի վերջը: Դեղամիջոցների համապատասխան ցանկը վարվում է ՌԴ առողջապահության նախարարության կողմից։ Ռուսական արտադրողները, ինչպես նաև ընկերությունները, որոնք Ռուսաստան են ներկրում ցանկում առկա դեղամիջոցները, պետք է ամեն շաբաթ շրջաններից հայտեր ուղարկեն՝ դեղորայք մատակարարելու համար։ Հայտերի մեջ պետք է նշվեն կոնկրետ բժշկական կազմակերպությունները, որտեղ կուղարկվեն դեղամիջոցները, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված պացիենտների հստակ թիվը։

Օգոստոսի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր կորոնավիրուսի պատվաստանյութի գրանցման մասին։ Պուտինը հայտարարել էր, որ պատվաստանյութը ձևավորում է կայուն իմունիտետ և անցել է բոլոր անհրաժեշտ փորձարկումները։ Այդուհանդերձ, ռուսական դեղագործական շուկայի ներկայացուցիչներն իրենց անհանգստությունն էին հայտնել մեծ թվաքանակով մարդկանց վրա պատվաստանյութի ազդեցության արդյունքների բացակայության համար, իսկ գերմանացի մի շարք փորձագետներ քննադատել էին պատվաստանյութի մշակման գործընթացում բավարար թափանցիկության բացակայությունը։

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4 969 նոր դեպք։ Սա ապրիլի 23-ից հետո երկրորդ դեպքն է, երբ օրական աճը չի գերազանցել 5000-ի շեմը։ Ըստ կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալների՝ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 922 853 դեպք։ 15 685 մարդ մահացել է, իսկ 732 968-ը՝ ապաքինվել։

Լուսանկարը` Andrei Nikerichev/ Moskva News Agency

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter