HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

500 հազար դրամով վաճառել էր մեկամյա որդուն․ Մասիսի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանությունը հայտնում է, որ Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ ամիսներ առաջ Մասիս քաղաքի մի բնակչուհի վաճառել է իր մեկ տարեկան որդուն: Օգոստոսի 14-ին քրեական ոստիկանության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ միջոցառումներով ստուգվել է ստացված տեղեկությունների իսկությունը, և 35-ամյա կինը բաժին հրավիրվել:

Պարզվել է, որդուն 500 հազար դրամով վաճառելու նպատակով, Երևանի Նուբարաշեն համայնքում բնակվող ամուսինների հետ համաձայնության է եկել, մայիսի 5-ին գնացել են Մասիսի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին, երևանաբնակ տղամարդը ճանաչել է երեխայի հայրությունը, վերցրել են նոր ծննդյան վկայական: Օրեր անց տղայի կենսաբանական մայրը պայմանավորված 500.000 դրամից ստացել է 200 հազարը, ավելի ուշ ամուսինները նրան ևս 100.000 դրամ են վճարել և այդքանով սահմանափակվել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

`

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter