Հրդեհ Եղվարդ քաղաքում
Օգոստոսի 17-ին, ժամը 21:31-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի տներից մեկի տանիքը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին հարակից պահեստի տանիքում:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ այնուհետև դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:21-ին, մարվել՝ 23:37-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել