Հրդեհ Արզնու ձորում գտնվող չշահագործվող առողջարանում
Օգոստոսի 18-ին, ժամը 06:04-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արզնու ձորի չշահագործվող առողջարանի առաջին հարկում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկուական մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։12-ին, մարվել՝ 09։06-ին։
Այրվել են Արզնու ձորում գտնվող չշահագործվող առողջարանի 1-ին և 2-րդ հարկերի բաղդադե միջնապատերը (մոտ 100 քմ), մանրահատակը (մոտ 75 քմ) և 5 հատ երկփեղկ պատուհան։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել