HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական խախտումների արդյունքում պետբյուջե է մուծվել 1,35 մլն դրամ

ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 05.03. -16.03.2012 թթ. ընկած ժամանակահատվածում  իրականացված ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի  քննության արդյունքում  ԲՊՏ կողմից կայացվել է 1.13 մլն դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել է 1.39 մլն դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Սյունիքի  ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման նյութերով 2  ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 877.0 հազ. դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու  ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման  գործով 1  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 64.5 հազ. դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս: Բաժնի վարույթին հանձնված  3 գործով կայացվել է  50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 388.5 հազ. դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 25.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Շիրակի ՏԲ կողմից «Ստեկլոմաշ» ԲԲ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված խախտման համար կայացվել է  150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Արագածոտնի  ՏԲ աշխատակիցների  կողմից արձանագրված  հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նմատմամբ կայացվել է 30.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

ԿՀԹՎՆ ՎԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Արագածոտնի  ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի  ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Արարատի  ՏԲ կողմից հայտնաբերված խախտումների համար 5 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 400.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում:

Շիրակի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.35 մլն դր գումար:                                    

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter