HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փոփոխություն՝ օտարերկրյա ներդրումներով աշխատող կազմակերպության ղեկավարի պետական գաղտնիքին առնչվելու ընթացակարգում

Ազգային անվտանգության ծառայությունը փոփոխություն է նախատեսում օտարերկրյա ներդրումներով աշխատող կամ կոնցեսիոն կառավարում ստանձնած օտարերկրյա կազմակերպությունների ղեկավարների՝ պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու ընթացակարգում։

Նման որոշման նախագիծ է այսօր հանրային քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախագծով առաջարկվում է օտարերկրյա ներդրումներով աշխատող կամ կոնցեսիոն կառավարում ստանձնած կազմակերպությունների ղեկավարներին Հայաստանի պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունք տրամադրել նաև 6 ամիս անընդմեջ Հայաստանում բնակվելու դեպքում՝ առանց Հայաստանի պետական մարմիններում աշխատելու պահանջի։

Նշենք, որ Կառավարությունը 1997 թվականին ընդունել է որոշում, որով սահմանվել է՝ օտարերկրյա քաղաքացիներին պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք տալ, եթե նա մինչև այդ Հայաստանում բնակվել է երեք տարի անընդմեջ, աշխատում է պետական մարմիններում և Հայաստանում գտնվելու համար օրենքով սահմանված կարգով ունեն կացության համապատասխան կարգավիճակ:

«Այդ կազմակերպությունների ղեկավարները, որպես կանոն, նշանակվում են օտարերկրյա քաղաքացիներից և հաճախ պետական և ծառայողական գաղտնիքին նրանց առնչվելու իրավունք տրամադրելը դառնում է անհնար՝ 3 տարի Հայաստանի Հանրապետությունում անընդմեջ բնակված լինելու և ՀՀ պետական մարմիններում աշխատելու պահանջներին այդ անձանց չհամապատասխանելու պատճառով»,- նշված է Ազգային անվտանգության ծառայության ներկայացրած նախագծում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter