HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ծնողները հանուն Ամուլսարի․ զբոսանք ԱԺ-ի բակում (լուսանկարներ)

Ազգային Ժողովի այգում քաղաքացիները Save Amulsar գրառմամբ շապիկներով զբոսանք էին կազմակերպել։ Նախաձեռնության հեղինակները այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում միջոցառում էին ստեղծել։

«Օգոստոսի 18-ին՝ ժամը 19։00, մեր երեխաների հետ զբոսնում ենք Ազգային ժողովի այգում՝ հանուն Ամուլսարի և Ջերմուկի պահպանության։ Մեր երեխաները պետք է ապրեն առողջ միջավայրում, խմեն մաքուր ջուր, հանգստանան Ջերմուկի առողջավայրում։ Ջերմուկից ընդամենը 7 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարը հանքի վերածելու պարագայում Ջերմուկը՝ որպես առողջարանային համալիր և տուրիստական կենտրոն, կվերանա։ Միևնույն տարածքում հանքի և առողջավայրի մեկտեղումը անթույլատրելի է»,- նշված էր միջոցառման տեքստում։

ԱԺ այգու բաց դարպասների մոտից ոստիկանությունը սկզբում չէր թողնում լրագրողներին մտնել այգու տարածք և լուսաբանել միջոցառումը՝ առանց որևէ իրավական հիմնավորման, պատճառաբանելով, որ Ազգային ժողովը հատուկ պահպանվող տարածք է։ Մոտ կես ժամ անց, այնուամենայնիվ, լրագրողներին հերթով ներս թողեցին՝ սովորական А4 թղթի վրա նշելով անուն, ազգանուն, հայրանուն և լրատվամիջոցի անվանում։ Այգում զբոսնող այլ քաղաքացիների մուտքն ու ելքը սահմանափակված չէր, բայց «Ամուլսար» գրությամբ շապիկներով քաղաքացիներին ոստիկանությունը հորդորում էր դուրս գալ այգու տարածքից, պատճառաբանելով, որ վերջիններս քաղաքական ակցիա են իրականացնում, իսկ պաստառներով քաղաքացիներին ընդհանրապես չէին թողնում մտնել այգի։

Հիշեցնենք, որ պարետի նոր որոշմամբ հավաքներ իրականացնելու արգելքը հանվել է, միակ պայմանը դիմակ կրելն ու սոցիալական հեռավորություն պահելն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter