HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սիրիայում ռուս գեներալ է զոհվել

Սիրիայում ինքնաշեն պայթուցիկ սարքավորման պայթյունի արդյունքում մահացել է ռուս գեներալ, ևս երկուսը վիրավորվել են։ Այդ մասին գրում է «TACC»-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը։

Ինչպես նշել են նախարարությունում, օգոստոսի 18-ին, Դեր Զոր քաղաքից 15 կմ հեռավորության վրա, մարդասիրական գործողություն իրականացնելուց հետո, ռուսական ավտոշարասյունը վերադառնալիս է եղել ռազմաբազա։ Ավտոմեքենաների շարժման ընթացքում գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարքը։ «Պայթյունի արդյունքում երեք ռուս զինծառայող վիրավորվել է։ Տարհանման և ծանր վնասվածքներից բուժօգնության ցուցաբերման ընթացքում մահացել է գեներալ-մայորի կոչում ունեցող ռուս ռազմական ավագ խորհրդական»,- հավելել է ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը։ ՌԴ ՊՆ-ն նաև հայտարարել է, որ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մահացած գեներալին հետմահու պարգևատրել է։

2017 թվականի սեպտեմբերի 24-ին հայտնի էր դարձել, որ Դեր Զորի մոտ մահացել է Սիրիայում ռուսական ռազմական խորհրդականների ավագ, գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապովը։

Լուսանկարը՝ syria.mil.ru-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter