Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը վայր է դրել իր լիազորությունները
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետը՝ Աննա Ստեփանյանը, վայր է դրել իր լիազորությունները։
«Հարգելի գործընկերներ, դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ,
Ուզում եմ տեղեկացնել, որ վայր եմ դնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի լիազորությունները:
Համատեղ աշխատանքի համար շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանի ղեկավարությանն ու ավագանու խմբակցություններին:
Վստահ եմ, որ այսուհետ ևս հանրակրթության վարչության թիմն ամեն ջանք կգործադրի ոլորտի առջև ծառացած խնդիրները արդյունավետ լուծելու ուղղությամբ»,- գրել է Աննա Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել