Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ՝ Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Վաղարշակ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք՝ Վաղարշակ Հարությունյանը 1999-2000 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար:
Լուսանկարը՝ civilnet.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել