HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ՝ Ալավերդու թիվ 6 մանկապարտեզում (լուսանկարներ)

Այսօր՝ առավոտյան ժամը 9:30-ին,  հրդեհ է բռնկվել Ալավերդու քաղաքապետարանի  թիվ 6 մանկապարտեզում: Մանկապարտեզը գտնվում է Ալավերդու Ս. Սարահարթ թաղամասի 2 զանգվածում: Մանկապարտեզի  չօգտագործվող մասնաշենքի տանիքից սկսված հրդեհը մանկապարտեզի աշխատողները նկատելուն պես անմիջապես  զանգահարել են Ալավերդու հրշեջ ծառայություն, որը հրդեհի վայր է ժամանել մոտ 40 րոպե հետ:  Մինչ այդ մանկապարտեզից հանվել են բոլոր երեխաները: 

Ընդամենը 5 րոպե հրդեհամարման աշխատանքներ կատարելուց հետո Ալավերդու հրշեջ ծառայության  հրշեջ ավտոմեքենայի ջուրը վերջացավ: Իսկ հրդեհը  շատ արագորեն տարածվեց դեպի մանկապարտեզի օգտագործվող մասնաշենքի  դահլիճի  տանիքը:  Հրդեհից 1 ժամ հետո հրդեհի վայր ժամանած  Օձունի հրշեջներին  հաջողվեց կանխել  հրդեհի տարածումը:

Սակայն  հրդեհամարման աշխատանքները այստեղ  այս պահին դեռևս շարունակվում են: Այս պահին  հրդեհի վայրում է գտնվում նաև Վանաձորի հրշեջ ծառայությունը:

Մեկնաբանություններ (6)

ARTUR
INDZ CHI TVUM VOR DA DITAVORYAL E ARVEL QANI VOR ES CHEM KARCUM VOR HAYASTANUM KA ET TESAK KENDANI ASEM AVELIN ET TESAK ANASUN VOR 130 EXEXUN VAXI MEJ GCELOV HASHIVNER MAGRI . BA CHI MTACUM VOR IRA HASHVNER@ INQ@ CHI KARA TA ET CHNOXNERIN VORONC EREXEQI ACHQERIC ARCUNQNERA GNACEL
Միքայել
ԷԷԷԷԷԷԷԷ, թարգեք ելի, բա էդ ասելու բան ա? հաշիվ մաքրելը վորս ա??? Երեխեքի մեջ հաշիվ ոչ մեկ չեր մաքրի, թեկու նրա համար, որ էդքան երեխեքը մեծամասամբ ծնողներ ունուն... Վրեժի հարց կառաջանար...
Anya
Անհարմար չէ?ինչից եւ ումից հաշիվ?հասկանալի է, որ տարբեր վարկածներ կարող են լինել, բայց փոխանակ մի լավ բան առաջարկեք կամ պահանջեք, որ Աստված չանի նման հրդեհներ լինեն` մենք համապատասխան ժամանակակից տեխնիկա չունենք, այլ ունենք պատրաստակամ ու սրտացավ մարդիկ, քննիչի ու դատավորի պարտականություններ ենք ստանձնում ու անհեթեթ վարկածներ առաջ քաշում: Չեմ կարծում, թե թվացյալ անփույթ մտքերով արժե ծանրացնել ու խուճապի մեջ գցել առանց այդ էլ անհանգստացած ու վախեցած մի ամբողջ նախակրթարանի աշխատակիցների, ծնողների, բնակիչների ու երեխաների անկեղծ ությունը: Չարժե այդ բառերն օգտագործել, երբ խոսքը վարաբերում է երեխաներին:
Nare
Հաշիվ մաքրելու շատ վատ ձև է...ինչպես նաև անհամապատասխան վայր:
nan
incela etenc tvum))))
Sahak
Erevi kazmakerpac gorca, de erevi uzecel en tnoreni het hashiv maqren......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter