HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սերժ Սարգսյան. «2016-ի ապրիլին բանակցություններն ինտենսիվ փուլում էին, բայց ադրբեջանցիները ցանկանում էին փոխել դրանց ընթացքը»

Բանակցային գործընթացը փակուղու մեջ է և դա մոտեցնում է պատերազմի վտանգը: Այս մասին օգոստոսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` այդ փակուղու վատ հետևանքներից էր նաև այս տարվա հուլիսյան ռազմական գործողությունները, որ տեղի ունեցան Տավուշում: Ըստ Սերժ Սարգսյանի՝ նման գործողությունները չեն նպաստում երկարատև խաղաղությանը:

Հարցին` միգուցե ապրիլյան իրադարձություններից առաջ ևս բանակցությունները փակուղում էին, դրա համար պատերազմ սկսվեց, Սարգսյանը պատասխանեց.

«Ո՛չ, այն ժամանակ (2016թ. ապրիլին, հեղ.) բանակցություններն ինտենսիվ փուլում էին, ուղղակի ադրբեջանցիները ցանկանում էին փոխել բանակցությունների ընթացքը, օրակարգը, և բանակցությունները սկսել այն օրակարգով, ինչն իրեն ձեռնտու է, բայց փառք Աստծո մենք հաղթեցինք, և նրանք չկարողացան իրագործել իրենց ծրագիրը: Մի փոքր նկատառում` ես չեմ համարում, որ բանակցությունները փակուղում են, համանախագահներն են համարում, ես ուղղակի արձանագրում եմ»:

Հարցին, ինչու հետախուզական վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը ապրիլյան դեպքերից հետո պաշտոնանկ եղավ, ապա նշանակվեց Մոսկվայում ռազմական կցորդի պաշտոնում, Սարգսյանը մանրամասնեց` ռազմական կցորդն իր կարգավիճակով բազմակի անգամ զիջում է հետախուզության վարչության պետի պաշտոնին: Սարգսյանը նաև ընդգծեց` Հայաստանը չունի նման ճոխություն պաշտոնից ազատված անձանց տուն ուղարկելու, ապա հավելեց` Արշակ Կարապետյանը հիմա ավելի բարձր պաշտոն է զբաղեցնում:

Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանն այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդարականն է և երկու անգամ հրավիրվել է քննիչ հանձնաժողովի նիստին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter