HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջին «Հայակը» շնորհվեց լավագույններին

Մարտի 18-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում ամփոփվեցին Ազգային կինոյի «Հայակ» առաջին մրցանակաբաշխության արդյունքները: «Հայակ» կինոմրցանակաբաշխությունն այլեւս իրողություն է հայկական կինոպատմության մեջ: Առաջին «Հայակները» շնորհվեցին հետանկախության շրջանում ստեղծված հայկական լավագույն ֆիլմերին եւ  դրանց հեղինակներին:

Ազգային կինոմրցանակաբաշխության հիմնադիրներն են Ազգային կինոյի զարգացման հիմնադրամը,  «Օրանժ Արմենիա» ընկերությունը եւ  Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Մրցույթի ժյուրին գլխավորում էր ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:

Հայկական կիոյում ունեցած  ավանդի համար «Հայակ» մրցանակ շնորհվեց Արտավազդ Փելեշյանին, Սոս Սարգսյանին, Լեւոն Աթոյանցին, Արման Մանարյանին եւ Ալբերտ Մկրտչյանին: Հատուկ մրցանակ տրվեց «Օրանժ» ընկերությանը:

Լավագույն դեբյուտ անվանակարգում մրցանակ ստացավ  Հովհաննես Գալստյանը («Խճճված զուգահեռներ»): «Լավագույն անիմացիոն ֆիլմ» ճանաչվեց Գայանե Մարտիրոսյանի «Տարաշխարհիկները,  «Լավագույն վավերագրական ֆիլմ» ` Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերիցը»: «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»  անվանակարգում մրցանակը շնորհվեց Գագիկ Հարությունյանին` «Յարխուշտայի» համար, իսկ «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում` Յուրի Հարությունյանին ( «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ): «Լավագույն նկարիչ» անվանակարգում մրցանակը շնորհվեց  Վարդան Սեդրակյանին:

«Լավագույն դերասան» ճանաչվեց Միքայել Պողոսյանը ( «Երեւան ջան» ), իսկ «լավագույն դերասանուհի»` Աննա Էլբակյանը ( «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ): «Լավագույն սցենարիստ» անվանակարգում մրցանակը շնորհվեց  «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ֆիլմի սցենարի հեղինակներին` Առնոլդ Աղաբաբովին եւ Զորայր Խալափյանին: «Լավագույն օպերատոր» անվանակարգում մրցանակ տրվեց Վահագն Տեր-Հակոբյանին («Վավերագրողը»), իսկ «Լավագույն  ռեժիսոր» ճանաչվեց Հարություն Խաչատրյանը («Սահման»): Ժյուրին «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում մրցանակը  շնորհեց Վիգեն Չալդրանյանին («Ձայն բարբառոյ»):  

Լուս.՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter