HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՆԺԿ ժողովում ծափերով են ողջունել ընտրություններին չմասնակցելու որոշումը

Սույն թվականի մարտի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Նոր ժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական ժողովը:

Քննարկման գլխավոր թեման մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցն էր:

Հանդիպմանը մասնակցում էին ՆԺԿ տարածքային կառույցների ղեկավար մարմինների և քաղաքական խորհրդի անդամները:

Կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հանգամանալից ներկայացնելով 2011 թ. դեկտեմբերի 2-ից հետո ընթացող հետհամագումարյան քաղաքական խմորումների ողջ տրամաբանությունը, փաստելով, որ Հայաստանի և հայ ժողովրդի շուրջ առկա քաղաքական իրավիճակի ներհայաստանյան, տարածաշրջանային և գեոքաղա­քական բաղադրիչների պատմաքաղաքա­գիտական համադրումը համոզմունք է ստեղծել, որ մայիսվեցյան համապետական ընտրությունը` իշխող վարչախմբի կողմից վերածվելով կանխորշված քաղաքական շոուի, որևէ կապ չունի «Նոր ժամանակներ» կուսակցության ծրագրերի և նպատակների իրագործման հետ: Նա վերահաստատեց նախորդ օրերին ԶԼՄ-ներում հնչեցրած այն տեսակետը, որ իշխանության կողմից ծրագրված այդ ներկայացմանը մասնակցելն աննպատակահարմար է: Ժողովի մասնակիցները ծափերով ընդունեցին կուսակցության նախագահի և վարչության այդ դիրքորոշումը:

Հատկանշական է, որ ժողովի մասնակիցների համար հընթացս քննարկման թեմա դարձավ կուսակցության ապագա անելիքները` կապված երկրի առջև ծառացած մարտահրավերների և 2013 թ. կայանալիք նախագահական ընտրությունների հետ:

Ժողովը որոշում կայացրեց օրենքով սահմանված նախընտրական քարոզչության փուլից առաջ հրավիրել ևս մեկ ակտիվի առավել ներկայացուցչական հավաք և քննարկել մայիսի 6-ի հետ կապված կուսակցության մարտավարական քայլերը:

ՆԺԿ մամլո ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter