
Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերն ավելացել են 7-ով. ընդհանուր՝ 268
Արցախում եւս 7 քաղաքացի ախտորոեշվել է նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19)։ Վարակակիրներից 5-ը` Ստեփանակերտ քաղաքից են, նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ: 2 դեպք հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի բնակիչների մոտ, միևնույն ընտանիքի անդամներ են, որոնք վերադարձել են Հայաստանից: Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Առայսօր, 268 մարդ ախտորոշվել է նոր կորոնավիրուսային հիվանդությամբ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը:
Փաստացի բուժում է ստանում 18, ընդհանուր մեկուսացված է 31 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:
Նախօրեին թեստավորումների նպատակով 149 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 8522 թետստավորում
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել