HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Սինգապուրի նախագահի հետ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յակոբի հետ: Նախագահները տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի և դրա հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում Արմեն Սարգսյանը Սինգապուրի նախագահին ներկայացրել է նախագահական ATOM (Advance TOMorrow) նախաձեռնությունը, որի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում Հայաստանը տարածաշրջանային հարթակ դարձնելն է: Նրա խոսքով՝ մի շարք պետություններ, միջազգային ֆինանսական հաստատություններ և համաշխարհային հռչակ ունեցող տեխնոլոգիական ձեռնարկություններ արդեն իսկ համագործակցության պատրաստակամություն են հայտնել, և նրանցից մի քանիսի հետ շուտով կկնքվեն նախնական պայմանագրեր:

Ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրությունում, անդրադառնալով փոքր և հաջողակ պետությունների ակումբ ստեղծելու իր նախաձեռնությանը՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ այդ ծրագիրը քննարկվել է մի շարք երկրների ղեկավարների հետ և արժանացել հավանության: Նախաձեռնության նպատակը փոքր պետություններին միավորելն է:

Նախագահ Հալիմա Յակոբը Հայաստանի նախագահին հրավիրել է հարմար ժամանակ այցելել Սինգապուր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter