HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Դդմաշենի մարզային նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող կամուրջը կվերանորոգվի

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 20-ին վերաբաշխում և լրացումներ կատարեց 2020 թվականի պետական բյուջեում։

Ընդունված որոշումը պայմանավորված է նրանով, որ Դդմաշենի մարզային նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի մասնակի փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը դարձել է վտանգավոր, և չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում: Կամուրջը Դդմաշեն համայնքի համար ունի կենսական նշանակություն։ 

Գեղարքունիքի մարզպետարանի խնայողություններից 12,5 մլն դրամ կվերաբաշխվի կամրջի վերանորոգման նպատակով։

Լուսանկարը՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter