HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մոնիթորինգ կիրականացնի «Վեոլիա Ջրում»

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի՝ 2020 թվականի օգոստոսի 7-ին ներկայացրած խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտի ուսումնասիրության շրջանակում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նախաձեռնել է ընկերության կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին հաղորդում է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը:

Խմելու ջրի ոլորտում ապօրինի միացումների կամ ապօրինի ջրօգտագործման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետելու դեպքում քաղաքացիները կարող են դրանք տրամադրել հանձնաժողովին՝ զանգահարելով (010) 584 529 հանձնաժողովի թեժ գծին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter