HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:

Երկրի ղեկավարը նշել է, որ, մեկ միասնական անվտանգային համակարգի սկզբունքներից ելնելով, շատ կարևոր է երկու հայկական հանրապետություններում ներդաշնակ և փոխհամաձայնեցված քաղաքականության վարումը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ուժային կառույցներում շարունակական բարեփոխումների իրականացումը կենսական պահանջ է, և այդ իմաստով օրենսդիր մարմինների ակտիվ փոխգործակցությունը կարևոր դերակատարում ունի:
Անդրանիկ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ նախանշված խնդիրների պատշաճ լուծման համար կա անհրաժեշտ կամք և պատրաստակամություն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ռազմաքաղաքական համատեքստում տարածաշրջանային զարգացումների, դրանցից բխող մարտահրավերների և անելիքների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter