HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

3000 դրամ վճար՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի ծագման, փոփոխման պետական գրացման դիմում ներկայացնելու համար

Արդարադատության նախարարությունը 3000 դրամ վճար է նախատեսում սահմանել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցմանն ուղղված գործարքների դիմումների համար։

Նման որոշման նախագիծ է այսօր հանրային քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Արդարադատության նախարարությունը նախագծում նշել է, որ հուլիսի 16-ին փոփոխություն է կատարվել «Նոտարիատի մասին» օրենքում։ Արդյունքում՝ որպես առանձին նոտարական գործողություն է նախատեսվել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրացման դիմումները համապատասխան պահանջի առկայությամբ պետական գրանցում իրականացնող լիազոր մարմին ներկայացնելու համար:

Այսպիսով, անձը իրավունքի պետական գրանցման դիմում կարող է ներկայացնել ինչպես անձամբ, այնպես էլ նոտարի միջոցով, իսկ վերջինիս համար էլ նման պահանջի դեպքում պարտականություն է առաջանում կատարել համապատասխան նոտարական գործողություն: Այդ գործողության համար նախատեսվելու է նոր վճար, որի սակագինը հաստատելու է կառավարությունը:

Լուսանկարը՝ emerj.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter