ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է Բուլղարիայի դեսպանության ռազմական կցորդին
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 20-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Յանչո Կոմիտովին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանական ոլորտում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանը, առաջիկա ծրագրերին ու փոխգործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցերի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել