HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բժիշկները կայունացրել են Ալեքսեյ Նավալնու վիճակը. նա շարունակում է մնալ կոմայի մեջ

Ալեքսեյ Նավալնու վիճակը, որն օգոստոսի 20-ին հոսպիտալացվել էր Օմսկում, կայուն է։ Այդ մասին հայտարարել է Օմսկի թիվ 1 շտապ բուժօգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալը։ Նա չի նշել, թե արդյոք Նավալնին շարունակում է մնալ կոմայի մեջ։ Փոխարենը Օմսկի մարզի առողջապահական գերատեսչությունը հայտնել է, որ Նավալնին գտնվում է բնական կոմայի մեջ։ Նա միացված է թոքերի արհեստական շնչառության սարքին։ Սակայն «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Նավալնին ինքնուրույն է շնչում։

Օմսկ են ժամանել քաղաքական գործչի կինը՝ Յուլիա Նավալնայան, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը և «Բժիշկների ալյանսի» ղեկավար, Նավալնու բուժող բժիշկ Անաստասիա Վասիլևան։ Նավալնու մամլո խոսնակ Կիրա Յարմիշը հայտարարել է, որ նրանց թույլ չեն տվել մոտենալ Նավալնուն։ Ավելի ուշ, սակայն կինը կարողացել է մտնել հիվանդասենյակ։

Ըստ մամլո խոսնակի՝ Յուլիա Նավալնուն ի սկզբանե ասել են, որ պացիենտը տեսակցության թույլտվություն չի տվել, իսկ ավելի ուշ նշել, որ միայն անձնագիրը բավարար չէ տեսակցության համար։ Նավալնու անձնական բժիշկն էլ նշում է, որ նրան որևէ բժշկական փաստաթուղթ չեն տալիս՝ հասկանալու պացիենտի վիճակը։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հետևում է Ալեքսեյ Նավալնու հոսպիտալացման վերաբերյալ հաղորդագրություններին։ Նա, «ինչպես երկրի ցանկացած քաղաքացու», Նավալանիին մաղթել է առողջություն և խոստացել օժանդակել արտասահմանում նրա` բուժման նպատակով տեղափոխմանը, եթե ստանան նման դիմում։

Պեսկովի խոսքերով՝ Կրեմլում գիտեն, որ Նավալնին գտնվում է Օմսկի հիվանդանացում։ Ըստ նրա՝ Պուտինին առանձին չեն զեկուցում Նավալնու առողջական վիճակի մասին, սակայն նախագահը տեղեկատվություն ստանում է մամուլի մոնիթորինգի շրջանակներում։ Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանում կիրականացվի հետաքննություն, եթե հաստատվի Նավալնու թունավորման տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ի առավոտյան հոսպիտալացվել էր ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը գտնվում էր Տոմսկ-Մոսկվա օդանավում։ Այն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, որից հետո քաղաքական գործչին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Նավալնու մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը նշել է, որ ընդդիմադիր քաղաքական գործչին թունավորել են։ Օգոստոսի 20-ի ցերեկը հիվանդանոցի ներկայացուցիչ Անատոլի Կալինիչենկոն հայտարարել է, որ բժիշկներն ամեն ինչ անում են Նավալնու կյանքը փրկելու համար։

Ականատեսներից մեկը հրապարակել է Նավալնու հոսպիտալացման տեսանյութը, որտեղ լսվում է նրա ձայնը։

Ըստ մամլո խոսնակի՝ մինչ ինքաթիռ նստելը, Նավալնին Տոմսկի օդանավակայանում խմել է միայն սև թեյ։ Նա մի քանի օր շարունակ Սիբիրում իրականացնում էր հետաքննություն, որը վերաբերում է «Միացյալ Ռուսաստան» կուսակցության պատգամավորներին։ Յարմիշը նշել է, որ Նովոսիբիրսկում Նավալնուն անընդհատ հետևել են։ «Интерфакс»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ, հավանաբար, Նավալանիին թունավորել են հալյուցինոգենով։ 

Լուսանկարը՝ PAVEL GOLOVKIN/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter