Ստեփանավան համայնքի ավագանու անդամների լիազորությունները դադարեցվել են
Ստեփանավանի համայնքապետարանը հայտնում է, որ այսօր տեղի է ունեցել Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում ներկայացվել է, որ ավագանու անդամներ Արթուր Սուքիասյանը, Արմեն Գրիգորյանը, Տիգրան Թունյանը, Արսեն Հարությունյանը, Հմայակ Մարտիրոսյանը, Գոռ Ասրյանը և Անդրանիկ Տոնոյանը դիմել են համայնքի ղեկավարին` ավագանու անդամի` իրենց լիազորությունները դադարեցնելու նպատակով: Վերջիններիս` ավագանու անդամի լիազորությունները փաստացի դադարեցվել են:
Այս իրողությանը հաջորդող` ՏԻՄ օրենքից բխող գործողությունների մասին համայնքապաետարանը կիրազեկի առաջիկայում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել