HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում հայրենադարձության վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել

Կառավարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում հայրենադարձության վերաբերյալ:

Փոխվարչապետը ընդգծել է, որ պետք է ապահովել հայրենադարձների համար արդեն իսկ առկա տարբեր ծրագրերի փոխգործելիությունը, անհրաժեշտության դեպքում ստեղծել նորերը և արդյունքում մեկ միասնական փաթեթ մշակել: Ծրագրերը պետք է ունենան թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ բաղադրիչ:

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են հայրենադարձների կարիքների գնահատմանը, հավանական խնդիրների բացահայտմանը և դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների ներգրավմանը:

Քննարկվել են հայրենադարձների կացությանը, կրթությանը, առողջապահությանը, տնտեսական գործունեության ծավալմանը վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter