HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլեկտրոնային ծառայությունների ընդլայնմամբ պայմանավորված՝ ՊԵԿ սպասարկման որոշ կետեր սեպտեմբերից չեն գործի

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողներին և քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների շարունակական ընդլայնմամբ պայմանավորված՝ ՊԵԿ նախագահի N 797-L հրամանով սույն թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցվելու է Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության՝ սպասարկման հետևյալ հասցեներով կետերի գործունեությունը.

  1. ՀՎՍ վարչության թիվ 8 բաժին – հասցե՝ ք. Արմավիր, Չարենցի 24,
  2. ՀՎՍ վարչության թիվ 10 բաժին – հասցե՝ ք. Մարտունի, Շահումյան փ. 2,
  3. ՀՎՍ վարչության թիվ 13 բաժին – հասցե՝ ք. Նոյեմբերյան, Երևանյան 4,
  4. ՀՎՍ վարչության թիվ 16 բաժին– հասցե՝ ք.Ալավերդի, Թումանյան 1ա և ք.Տաշիր, Ջահուկյան 6,
  5. ՀՎՍ վարչության թիվ 18 բաժին– հասցե՝ ք. Սիսիան, Սիսական 1:

Պետական եկամուտների կոմիտեն նշված տարածքներում հաշվառված հարկ վճարողներին և քաղաքացիներին հորդորում է ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով դիմումները և փաստաթղթերը, ինչպես նաև վերջիններիս հուզող հարցերը ներկայացնել էլեկտրոնային հետևյալ հասցեներով

[email protected][email protected][email protected][email protected][email protected][email protected]։

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ նշված տարածքներում հաշվառված հարկ վճարողները և քաղաքացիներն, անհրաժեշտության դեպքում, կարող են այցելել նաև Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման ցանկացած բաժին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter