Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը՝ ադրբեջանական կողմի շարունակական շահարկումների վերաբերյալ
Արցախում տնտեսական գործունեության, այդ թվում՝ անվտանգ ճանապարհների կառուցման, ջրային ռեսուրսների և ընդերքի օգտագործման, ինչպես նաև Արցախում միգրացիոն գործընթացների կապակցությամբ ադրբեջանական կողմի շարունակական շահարկումների վերաբերյալ Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նշում է․
«Նախ և առաջ` կարևոր է ընդգծել, որ Արցախի Հանրապետության՝
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կեղծ հոգատարության ետևում թաքնված է Արցախը մեկուսացնելու և նրա տնտեսական զարգացմանը խոչընդոտելու պաշտոնական Բաքվի ցանկությունը։
Մենք բազմիցս հայտարարել ենք իբր բնապահպանական իրավիճակին վնաս պատճառելու և Արցախին սահմանակցող
Նման պայմաններում Արցախի Հանրապետությունը չի կարող անվերջ սպասել, մինչ ադրբեջանական կողմը հասունանա կառուցողական երկխոսության համար։ Անթույլատրելի ենք համարում, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը կամ հակամարտության կողմերից մեկի դիրքորոշումն օգտագործվի որպես պատրվակ՝ հակազդելու Արցախի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը։
Սեփական լիազորությունների և Արցախի Հանրապետության Նախագահի 2020-2025 թթ. ծրագրի դրույթների շրջանակներում Արցախի Հանրապետության իշխանությունները հետագայում ևս ջանքեր են գործադրելու՝ ուղղված Արցախի բոլոր շրջանների համաչափ զարգացմանը, նրանց հետպատերազմյան վերականգնմանը, ենթակառուցվածքների կատարելագործմանը, բնակարանաշինությանը, որպեսզի հանրապետության յուրաքանչյուր բնակիչ կարողանա հավասարապես օգտվել համընդհանուր ճանաչված բոլոր իրավունքներից ու ազատություններից և իրագործի սեփական ներուժը։
Արցախի Հանրապետությունը միասնական հայրենիքի մասն է յուրաքանչյուր հայի համար՝ անկախ նրա բնակության վայրից, և պատրաստ է իր ուժերի ներածի չափով աջակցել, այդ թվում՝ ապաստան տրամադրել դժվարին իրադրությունում հայտնված և օգնության կարիք ունեցող իր հայրենակիցներին»։
Մեկնաբանել