HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էդգար Շաթիրյանը Կառավարությանը նախնական համաձայնություն է տվել` ՍԴ դատավորի թափուր պաշտոնում առաջադրվելու համար

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) նախկին անդամ Էդգար Շաթիրյանը նախնական քննարկում է ունեցել Կառավարության հետ` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջադրվելու համար:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Շաթիրյանը` ընդգծելով, որ իր նախնական համաձայնությունը տվել է, սակայն դեռ պետք է հանդիպում ունենա քաղաքական մեծամասնության պատգամավորների հետ: Շաթիրյանի խոսքով` թեկնածությունն առաջադրում է Կառավարությունը, սակայն ընտրողը խորհրդարանն է: Մինչև պաշտոնական առաջադրումը հանդիպում պետք է լինի իշխող խմբակցության հետ` հարցուպատասխանի ձևաչափով:

«Նախնական զրույց է տեղի ունեցել հարցի հետ կապված և տրվել է նախնական համաձայնություն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Շաթիրյանը ԿԿՀ-ի անդամի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել 2019 թվականի նոյեմբերի 26-ին ընտրվելուց մի քանի օր անց: Իր հրաժարականը պաշտոնյան բացատրել հանձնաժողովի առնվազն 3 անդամի կողմից իրեն ուղղված հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում:

Շաթիրյանը պնդեց` հրաժարականի պատճառը կառույցի ղեկավար դառնալու իր ցանկությունը  չէր, ինչպես շահարկում էին շատերը:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ թեկնածուն` Վահրամ Ավետիսյանը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել` թերահավատություն հայտնելով անհրաժեշտ 80 քվե ստանալու առնչությամբ:

Առաջադրման իրավունք ունեցող մյուս սուբյեկտները` դատավորների ընդհանուր ժողովն ու Հանրապետության նախագահն իրենց թեկնածուների անունները ուղարկել են ԱԺ նախագահին, ըստ այդմ թեկնածուներն են Երվանդ Խունդկարյանը և Արթուր Վաղարշյանը:

Լուսանկարում` Էդգար Շաթիրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter