HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաղրամյան պողոտայում ավտովթարի հետևանքով 6 քաղաքացի է տուժել

Օգոստոսի 21-ին՝ Ժամը 16։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 30 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes C» և թիվ 30 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 4 տուժած (Նարինե Մ, ծնված 1985 թ, Արաքսյա Ս, ծնված 1980 թ, Շուշանիկ Գ, ծնված 1972 թ, Ռաֆիկ Ա, ծնված 1965 թ) հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, տուժածներից մեկը (Էդգար Ո, ծնված 1983 թ) դիմել է «Արմենիա» ՀԲԿ, մյուսը (Անի Մ, ծնված 1983 թ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Բժիշկները Շուշանիկ Գ-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ մյուս տուժածները ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter