HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Charite» կլինիկայի բժիշկները սկսել են հետազոտել Ալեքսեյ Նավալնուն

Բեռլինի «Charite» համալսարանական կլինիկայի մասնագետները օգոստոսի 22-ին սկսել են հետազոտել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնուն։ Ինչպես «Deutsche Welle»-ին հայտնել է կլինիկայի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ցինգլը, ներկայումս իրականացվում է Նավալնու համակողմանի ախտորոշում։

«Հետազոտության ավարտից և ընտանիքի համաձայնությունը ստանալուց հետո՝ նրա բուժող բժիշկները հայտարարություն կանեն հիվանդության և բուժման մեթոդների մասին»,- հավելել է Ցինգլը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ի առավոտյան կոմայի մեջ գտնվող Ալեքսեյ Նավալնուն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք էր կատարել Բեռլինի Տեգել օդանավակայանում։

Նավալնու մամլո խոսնակ Կիրա Յարմիշի խոսքերով՝ օգոստոսի 20-ին Նավալնին օդանավում վատացել էր, որը Տոմսկից մեկնում էր Մոսկվա։ Օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, ընդդիմադիր գործչին շտապ հոսպիտալացրել են։ Նա հոսպիտացվել է անգիտակից վիճակում և միացվել թոքերի արհեստական շնչառության ապարատին։

Յարմիշը ենթադրում է, որ Նավալնուն հնարավոր է փորձել են թունավորել թեյի միջոցով։ «Դա միակ բան է, որը նա խմել է առավոտյան։ Բժիշկներն ասում են, որ թույնը արագ ներծծվել է տաք հեղուկի մեջ»,-նշում է նա։ Ավելի վաղ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրել Ալեքսեյ Նավալնուն, ներառյալ բուժումը գերմանական հիվանդանոցներում։

Ի սկբանե Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որտեղ հոսպիտալացվել էր Նավալնին, հայտարարել էր, որ գերմանացի բժիշկների հետ խորհրդակցությունից հետո, որոշվել է, մինչև գիտակցության գալը, Նավալնուն չուղարկել Բեռլին։ Սակայն գերմանական «Cinema for Peace» հիմնադրամը, որը բժիշկներով օդանավ էր ուղարկել ռուս ընդդիմադիր քաղաքական գործչի հետևից, հայտարարել է, որ հնարավոր է կազմակերպել Նավալնու տեղափոխումը, իսկ բժիշկները կազմակերպում են գործընթացը։

Լուսանկարը՝ Сергей Ильницкий / EPA / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter