HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիայում կորոնավիրուսի օրական նոր դեպքերը կրկին գերազանցում են 2000-ը

Գերմանիայում կրկին գրանցվել է կորոնավիրուսի օրական ցուցանիշի ամենախոշոր աճը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Օգոստոսի 22-ի առավոտյան Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը հայտարարել է, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 2034 նոր դեպք։ Սա ապրիլի վերջից ի վեր՝ օրական կտրվածքով կորոնավիրուսի ամենաբարձր ցուցանիշն է։ Կորոնավիրուսի նոր դեպքերի օրական առավելագույն աճը գրանցվել է մարտի վերջին և ապրիլի սկզբին՝ հասնելով ավելի քան 6000-ի։

Նոր դեպքերը հիմնականում գրանցվում են երկրի արևմտյան և հարավային երկրամասերում, ինչպես նաև Բեռլինում։ Վերջին տվյալներով՝ Գերմանիայում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը 232 082 է, ապաքինվել է 206 600-ը, իսկ մահացածների թիվը հասել է 9267-ի։

Մասնագետները նշում են, որ Գերմանիայի ողջ տարածքում առկա է կորոնավիրուսի նոր դեպքերի աճի միտում։ Վերջին շաբաթներին նոր դեպքերի թիվն էականորեն աճել է նաև եվրոպական մյուս երկրներում։ Դա առաջին հերթին պայմանավորված է արձակուրդից վերադարձող մարդկանց մեծ ներհոսքի հետ, ինչպեն նաև խոշոր երեկույթների կազմակերպմամբ։ Դա է պատճառը, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է արտահայտվել կորոնավիրուսային սահմանափակումների հետագա մեղմացմանը, իսկ առողջապահության նախարար Յենս Շպանը կոչ է արել ամբողջությամբ չեղարկել առաջիկա կառնավալային շրջանը։

Լուսանկարը՝ John MacDougall/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter