ԱԳ նախարարն ընդունել է Իրանի նախագահի հատուկ բանագնացին
Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հատուկ բանագնաց, ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադռեզա Ռաուֆ Շեյբանիին:
Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Իրանի հետ դինամիկ զարգացող հարաբերությունների վերաբերյալ: Նախարարը կարևորեց հայ-իրանական համագործակցությունը հատկապես էներգետիկայի, տրանսպորտի և մի շարք այլ բնագավառներում:
ՀՀ ԱԳՆ-ի մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ' Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի նախագահի բանագնացը քննարկեցին ս.թ. մարտին Հայաստանի և Իրանի նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Էդվարդ Նալբանդյանը և Մոհամմադռեզա Ռաուֆ Շեյբանին կարևորեցին հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում: Հանձնաժողովի նիստը նախատեսվում է անցկացնել առաջիկա օրերին Թեհրանում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել