HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքցուն մտահոգում է ազգային ինքնության կորուստը

«Այսօր ջավախքցին մտահոգված է իր ազգային ինքնությունը կորցնելու առումով, դա է շատ կարևոր»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող, «Ա-ինֆո» գործակալության տնօրեն Արտակ Գաբրիելյանը: Այդ համատեքստում Արտակ Գաբրիելյանը նաև մտահոգիչ է համարում հայկական դպրոցներում վրացերենի դասաժամերի ավելացնումը, վրաց մանկավարժներին ներգրավելը հայկական դպրոցներում և հայ մանկավարժներին աշխատանքից ազատելը:

Լրագրողների դիտարկմանը, թե ջավախքցիները վրացերեն չգիտեն, մինչդեռ իմացությունը կնպաստեր նրանց ինտեգրմանը, Արտակ Գաբրիելյանը պատասխանեց, որ լեզվի չիամցությունը ջավախքցիների մեղքով չէ, այլ վրացերենը նրանց պատշաճ չի մատուցվել, իսկ Ջավախքում ժամանակ առ ժամանակ բացված վրացերենի ուսուցման կենտրոնները ցածր մակարադակ են ապահովում: Ա. Գաբրելյանի խոսքով, վրաց լեզվի կենտրոններ այժմ Ջավախքում չեն գործում: Եղած 1-2 լեզվի կենտորնները հնարավորություն չեն տալիս, որ տեղացիները կարողանան այդ կենտրոններ հաճախելով վրացերենին տիրապետել:

«Կոնկրետ վրացերենի ուսուցման կենտրոն այսօր Ախալքալաքում չկա: Եղել են հասարակական կազմակերպություններ, որոնք ժամանակ առ ժամանակ գրանտներ են ստացել և 6 ամիս ժամանակահատվածով մի կենտրոն են բացել: Ամենակարևորը պետական մակարդակով պետք է լինեն այդ կենտրոնները և երկարաժամկետ»,- ասաց Ա. Գաբրիելյանը:

Վրաց լեզվի հիմնական ուսուցումը Քութայիս քաղաքում գտնվող Զ.Ժվանիայի անվան դպրոցում է կազմակերպվում, որտեղ ոչ բոլոր ջավախքցիները հնարավորություն ունեն սովորելու և կարող են իրենց «բան ու գործը» կամ ընտանիքը թողնել ու գնալ Քութայիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter