
Շուշան Ստեփանյան. «Սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է»
Օգոստոսի 22-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու նպատակով ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ»,- գրել է Շուշան Պետրոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել