HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք է հաստատվել

Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր և գտնվում էր մեկուսացման մեջ։

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որից 249-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 39 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 140 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 9128 փորձանմուշի հետազոտություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter