HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

CNF-ը շուրջ 87 հազար եվրո է հատկացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին

Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ հայտնում է, որ  2020 թվականի երկրորդ ֆինանսական փոխանցումն է կատարել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: 

Հատկացումը կազմել է շուրջ 87 հազար եվրո: Նշենք, որ տարեսկզբին պահպանվող այս տարածքին CNF-ի կողմից տրվել էր ֆինանսական տարվա առաջին հատկացումը, որը կազմել էր շուրջ 93 հազար եվրո:

Առաջիկայում նախատեսվում են նաև հերթական փոխանցումները Շրջակա միջավայրի նախարարության  կազմում գտնվող  մյուս 3 ՊՈԱԿ-ներին՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերին:

Տրված աջակցությամբ CNF-ը շարունակում է  համաֆինանսավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter