Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են որսի կանոնների խախտման դեպքեր
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից անցկացված ստուգայցերի ընթացքում արձանագրվել են որսի կանոնների խախտման դեպքեր։ Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմնի հանրային կապերի բաժինը:
- Ս.թ. օգոստոսի 23-ին Կոտայքի մարզի Ֆանտան համայնքի հարակից որսահանդակում քաղաքացիներ Ե.Մ.-ի, Ա.Մ.-ի, Ա.Զ.-ի և Ա.Գ.-ի կողմից, որսաշրջանի փակ ժամանակ կատարվել էր լորի անօրինական որս։ Առգրավվել են հարթափող որսորդական հրացաններ (4հատ) և 6 հատ լոր։
Հարուցվել է վարչական վարույթ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
- Նույն մարզի Կապուտան, Հատիս, Զովաշեն գյուղերի հարակից որսահանդակում Բալահովիտ գյուղի բնակիչ Ռ.Մ.-ի մոտից առգրավվել է որսորդական հարթափող հրացան։ Նշանակվել է 70.000 դրամի չափով վարչական տուգանք։
Վերոնշյալ տարածքից առգրավվել են ցորենի դաշտում տեղադրված՝ լոր կանչելու համար նախատեսված, արգելված էլեկտրոնային 2 սարքեր (манок):
Ստուգայցերը շարունակվում են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել