HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ո՞վ է ասում, որ Էդուարդ Շարմազանովն ավելի շատ իրավունք ունի, քան Շուշան Պետրոսյանը

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, այսօր անդրադառնալով երեկ հրապարակված ՀՀԿ-ի համամասնական ցուցակին, նշեց, թե իր համար անընդունելի է լրագրողների ձեւակերպումները, թե «հին» հանրապետականներին հետին պլան են մղել, փոխարենը առաջ են բերել նոր անդամագրվածներին:

«Պետք է զերծ մնալ հին ու նոր հանրապետական ձեւակերպումներից: Կա Հանրապետական կուսակցություն, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կա հանրապետականների նախընտրական ցուցակ, եւ յուրաքանչյուրն իր ֆունկցիան ունի եւ պետք է իր լուման դնի, որ գնանք այդ բարեփոխումների կուրսին: Ո՞վ է ասել, որ Էդուարդ Շարմազանովը, որը 2001թ.-ից ՀՀԿ-ի կազմում է, ավելի շատ իրավունքներ ունի, քանի 2 օր առաջ անդամագրված Շուշան Պետրոսյանը»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է ցուցակի առնչությամբ արտահայտած դժգոհություններին, ապա այն անցել է ՀՀԿ-ի  խորհրդի եւ գործադիր մարմնի միաձայն որոշմամբ: Է. Շարմազանովն ասաց, որ առաջին անգամը չէ, որ Հանրապետականն իր ցուցակում ընդգրկում է ոչ կուսակցական կամ այլ կուսակցություններին անդամակցող ներկայացուցիչներին: «Մեզ մոտ ցուցակում ընդգրկված 250 հոգին էլ կարեւոր են»,-ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:

Մեկնաբանություններ (1)

nan
shusho 32 atami txeqinel hetd tar , xaytarak en sranq , erevi hima iran lava zgum SHarmazanovi nkari koxqin

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter