Տեսչական մարմնի ներկայացուցիչները Աբովյան քաղաքում խախտումներ են արձանագրել
Այսօր՝ օգոստոսի 24-ին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում և մի շարք այլ համայնքներում:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ խախտումներ են արձանագրվել շինանյութի և բենզինի մանրածախ առևտրի կետերում, որտեղ բացակայել են դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, փակ աղբամանները և ջերմաչափման գրանցամատյանները:
Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:
Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Հիշեցնենք, որ տեսչական մարմինը առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել