HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարները վերսկսել են Դաստակերտի բնակչի որոնողական աշխատանքները

Օգոստոսի 25-ին, ժամը 10։00-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ 5 փրկարար ծառայող, վերսկսել են օգոստոսի 22-ից կորած Դաստակերտ քաղաքի բնակչի որոնողական աշխատանքները։

Հիշեցնենք, որ ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ օգոստոսի 23-ին, ժամը 17։52-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն էր ստացվել, որ օգոստոսի 22-ին ժամը 14:00-ից Դաստակերտ քաղաքի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ Մարինե Մ․-ն (ծնված 1986 թ․) դուրս է եկել տանից և չի վերադարձել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Սիսիանի բաժնի 10 աշխատակիցներ և քաղաքացու ազգականները։

Օգոստոսի 23-ին և 24-ին իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter