HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արսեն Թորոսյանն արձակուրդ է գնում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը արձակուրդի է լինելու։ Նրան արձակուրդ տրամադրելու մասին որոշում է այսօր ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում, համաձայն վարչապետի որոշման, առողջապահության նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Նշենք, որ արդեն մի քանի օր է մամուլում շրջանառվում են Թորոսյանի պաշտոնանկության մասին տեղեկությունները, նախարարն ապաակտիվացրել է սոցցանցերում իր էջերը, իսկ այսօր «Ազատություն» լրատվական կենտրոնի հետ զրույցում Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ո'չ հերքեց, ո'չ էլ հաստատեց այդ լուրը՝ ասելով, թե նախարարը շարունակում է իր բնականոն գործունեությունը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter