HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել իր վրաց գործընկերոջ հետ

Օգոստոսի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ իր վրաց գործընկերոջ՝ Դավիդ Զալկալիանիի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Նախարար Մնացականյանը զորակցություն հայտնեց նախարար Զալկալիանիին Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ` ցավակցելով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին:

Արտգործնախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ կարևորելով բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը:

Նախարարներ Մնացականյանը և Զալկալիանին մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարը կարևորեց տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված քայլերը և այս ուղղությամբ փոխգործակցությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter