HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիբանանահայ գաղթօջախի պահպանմանը նպաստում է նաև Արցախի կառավարությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցության ծրագրերին։

Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ զեկուցմամբ հանդես է եկել Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն ցուցաբերելու աշխատանքները կազմակերպող և համակարգող աշխատանքային խմբի ղեկավար, ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը։

Նրա խոսքով՝ բացի պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից օրերս հատկացված 25 մլն ՀՀ դրամ օժանդակությունից, ԱՀ կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին հավաքագրվել է ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, և այն ավելացնելու համար տարբեր նախաձեռնություններ են իրականացվում: Ռ. Հյուսնունցը տեղեկացրել է նաև, որ Լիբանանից Արցախ են ժամանել առաջին երկու հայրենադարձ ընտանիքները, որոնց կացության համար ստեղծված են բոլոր պայմանները:

Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ, թեպետ չափազանց կարևոր է պահպանել Լիբանանի հայկական համայնքի՝ որպես կայացած գաղթօջախի ամբողջականությունը, ինչին իր ուժերի ներածին չափով նպաստում է նաև Արցախի կառավարությունը, այնուամենայնիվ, բոլոր մեր այն հայրենակիցները, ովքեր ցանկություն կունենան տեղափոխվելու, պատրաստ են ընդունելու և ապահովելու կացարանով, աշխատանքով, ինչպես նաև սոցիալական այլ երաշխիքներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter