
Պայթյուն Ռայնիսի փողոցում․ երկու հոգի փլատակների տակ են մնացել
Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և բուժապահովման վարչության հերթապահ խմբերը։
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն էլ ֆեյսբուք իր էջում գրել է, որ երկու հոգի փլատակների տակ են, և փրկարարները աշխատում են նրանց դուրս հանելու ուղղությամբ։
Դեպքի վայրում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
Մեկնաբանել