HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կստեղծվեն կամավորական հրշեջ ջոկատներ

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Ֆրանսիայի PACA (Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր) տարածաշրջանի պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցում էին PACA տարածաշրջանի առաջին փոխնախագահ Պատրիկ Ալեմանդը, տարածաշրջանային հարցերով Մարսելի քաղաքապետի խորհրդական Գարո Օվսեպյանը, PACA տարածաշրջանի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Բեռնար Բոդիները, PACA տարածաշրջանի միջազգային  հարաբերությունների ծառայության տնօրեն Բեռնար Ֆարնին և նրա տեղակալ Վիլյամ Լալանժը, Ֆրանսիայի Բուշ ֆյու Ռոնի հրշեջ-փրկարարկան  ծառայության տնօրենի փորձագետ-խորհրդական Բեռնար Ժանինը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խորհրդական Իսաբել Գինելը և մշակույթի հարցերով խորհրդական Ժան Պոլ Մարտենը։

Ողջունելով հյուրերին, ԱԻ նախարարը համառոտ ներկայացրել է նախարարության կառուցվածքը և հիմնական գործառույթները։

«Բազմաթիվ ուղղություններով համագործակցում ենք ֆրանսիացի գործընկերների հետ և կարծում եմ, որ այդ համագործակցությունը շարունակական է լինելու։ Այն վերաբերում է ոչ միայն հրշեջ-փրկարարներին, այլ նաև ԱԻՆ-ում ընդգրկված այլ ծառայություններին», - ասել է Արմեն Երիցյանը։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խորհրդական Իսաբել Գինելը նշել է, որ PACA պատվիրակության այցի հիմնական նպատակն է զարգացնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությունը։ Տիկին Գինելն ավելացրել է, որ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը մեծ նշանակություն է տալիս ԱԻՆ-ի հետ համագործակցությանը, որը երկար տարիների պատմություն և բավական խոր արմատներ ունի։ Դեսպանությունը սերտորեն համագործակցում է ԱԻՆ-ի հետ` արտակարգ իրավիճակների ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ։

PACA տարածաշրջանի առաջին փոխնախագահ Պատրիկ Ալեմանդը նշել է, որ ԱԻՆ-ի հետ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներ է ընդգրկում։ Դրանցից մեկը Հայաստանում կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատների ստեղծումն է։

««Քաղպաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը կաջակցի կամավորական ջոկատների ստեղծման հետ կապված բոլոր հարցերում։ Լոռու մարզում արդեն ակտիվորեն իրականացվում են կամավորական հիմունքներով հրշեջ-փրկարարական ջոկատների կազմավորման աշխատանքները։ Դրանց հիմքում կդրվեն Ֆրանսիական համանման կառույցներում կիրառվող կազմակերպման մոտեցումները», - նշել է Պ. Ալեմանդը։

Հրշեջ կամավորական շարժման ներդրումը ոչ միայն կնպաստի արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցմանը, օպերատիվ ու արդյունավետ արձագանքմանը, այլև լուրջ սոցիալական խնդիր կլուծի` ապահովելով աշխատատեղեր, մասնավորապես հեռավոր շրջաններում ու գյուղերում։

ԱԻ նախարարի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին նախարարության շենքում, այցելեցին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter