HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է խոշոր չափերի հասնող խարդախություն

Մարտի 19-ին ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները, համատեղ օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, բերման են ենթարկել Լիբերիայի 3 քաղաքացիների՝
1974 թ. ծնված Ջորջ Զ.-ին, 1978 թ. ծնված Ֆոստեր Գ.-ին և 1976 թ. ծնված Մարկ Դ.-ին: Պարզվել է, որ նրանք, մարտի 17-ին Գևորգ Կ.-ի վստահությունը չարաշահելով, նրանից խաբեությամբ վերցրել են 4.000 ԱՄՆ դոլար գումար:

Մարտի 18-ին իբր հատուկ նյութերով մաքրելով սև գույնով ներկված 2.000 ԱՄՆ դոլար թղթադրամն ու դրանք Գևորգ Կ.-ին տալուց հետո պատճառաբանել են, որ մաքրող նյութերը վերջացել են: Ապա նրանից փորձել են հափշտակել ևս 100.000 ԱՄՆ դոլար՝ իբր քիմիական նյութեր ձեռք բերելու և մնացած թղթադրամները լվալու համար:

Փաստացի Գևորգ Կ.-ից խաբեությամբ հափշտակել են 2000 դոլար: Ձեռնարկված միջոցառումներով՝ հայտնաբերվել և առգրավվել են թղթադրամների չափսով կտրտված սև գույնի թղթերը, այլ նյութեր ու պարագաներ:
Կատարվում է քննություն: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: 

Մեկնաբանություններ (1)

rafayel
Էստեղ են ասել-եկել սատանի մայլում քյանդրբազություն են անում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter