HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռազմական համալսարանում անցկացվել է երդման արարողություն

Օգոստոսի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարությունը:

Կուրսանտները երդվել են անձնվիրաբար ծառայել ու հավատարիմ լինել զինվորական կոչմանը։ Ռազմական համալսարանի կուրսանտ դառնալու կապակցությամբ նրանց շնորհավորել ու ուսումնառության մեջ հաջողություններ է մաղթել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանը։

Նախքան երդման արարողությունը կուրսանտները մասնակցել են Երիտասարդ մարտիկի մեկամսյա դասընթացին, որի ընթացքում ձեռք են բերել առաջնային նշանակության ռազմական գիտելիքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter