HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծանոթի կյանքը փրկելո՞ւ նպատակով է կտրել արյունատար անոթները

Մարտի 18-ին` ժամը 01.25-ին, շտապօգնության ենթակայանից  ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 6 հացի գործարանի մոտ տղամարդու դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը Օտյան փողոցի թիվ 16/52 տան մոտ հայտնաբերել է անձը չպարզված, մոտ 45-50 տարեկան տղամարդու դիակ` նախաբազուկների մասերում կտրած վերքերի հետքերով:

«Պարզվել է, որ նա Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բնակիչ, 1965 թ. ծնված  Էդվարդ Հովհաննիսյանն է, որը մարտի 18-ին, ժամը 01.00-ի սահմաններում, իր ծանոթ, 1972 թ. ծնված  Արա Խ.-ի հետ միասին, վերջինիս տան առաջին հարկում գտնվող ավտոտնակում, ներարկվելու եղանակով օգտագործել է դեռևս չպարզված թմրամիջոց, որից հետո Է. Հովհաննիսյանը վատ է զգացել և Արա Խ.-ն նրան փրկելու նպատակով ածելիով կտրել է նախաբազուկների արյունատար անոթներն ու անզգուշությամբ պատճառել մահ, որից հետո Արա Խ.-ն Էդվարդ Հովհաննիսյանի դին տեղափոխել և թողել է Օտյան փողոցի թիվ 16/52 տան բակում:

Նույն օրը ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգքրի 109 հոդվածի (Անզգուշությամբ մահ պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter